Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Տարեմուտի սենտիմենտալ նամակ

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Տարեմուտի սենտիմենտալ նամակ
21.12.2013 | 14:05

Հետո, երբ հիշողությունը, որպես զգացմունքների անսպառ շղթաներից հյուսված ամբողջական փունջ, կշրջապատի պատանդ գերու պես քեզ, ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ մասին պատկերացումներիդ բուրգը կկառուցես` հենվելով մեր անցած ճանապարհի խորագիր-խորհրդի ներքո, խնդրում եմ…հայ մարդ: Այս պահին մեզանից շատ-շատերը դեգերում են ու հայրենիքը սիրում են հեռվից…մեզանից շատ: Մեզանից շատերը, իմ ու քո պես պարտադրված, իրենց գոռոցը, ընդվզումը խլացրել են իրենց լեզվի տակ ու դեռ դիմանում են: Հանգիստ թողնենք օրնիբուն խոսողներին: Մարդիկ իրենց չափով մսխում են սեփական նյարդերը, որ վաղն ավելի լավ լինի: Այնուհանդերձ, նկատել ես, չէ՞, որ մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը մսխել են մեծ, շատ մեծ նպատակի հետևից վազելու ճանապարհին, ու կանգառներում` հոգնած, ուժասպառ, հիասթափվա՜ծ մարդիկ: Իսկ մենք մտածում ենք մաքառումի, դեգերումի, մեր բաժին ըմբոստության մասին, որ այսպես գտնվում է խլացված վիճակում…ու օրն անցնում է, ու մենք այսքանից հետո դեռ ապրել ենք ուզում, նպատակի համար պայքար ենք մղում, որ … հաղթենք, որովհետև այսքան պարտվել պարզապես չի կարելի, ու կարևոր չի, թե մեղավորն ով է. Քեզանից ակամա, ուղեղիդ մեջ մշտապես խլրտում է միտքը. ու՞ր ես գնում, հա´յ ժողովուրդ:

Դիտվել է՝ 2252

Մեկնաբանություններ